Ադրբեջանցի սակրավորները կատարելագործում են մարտական հմտությունները
 Ադրբեջանցի սակրավորները կատարելագործում են մարտական հմտությունները
12:47     07 03 2024    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2024 թվականի պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի ինժեներական ստորաբաժանումների հետ անցկացվում են մարտական պատրաստության պարապմունքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, պարապմունքների ընթացքում սակրավորները, օգտագործելով իրենց զինանոցում առկա ժամանակակից սարքավորումները, հաջողությամբ կատարել են ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի հայտնաբերման և վնասազերծման առաջադրանք։

Պարապմունքների հիմնական նպատակն է անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և մարտունակության մակարդակի հետագա բարձրացումը։



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանցի-սակրավորներ   ՊՆ  


Լրահոս