Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ
  Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ
10:18     07 03 2024    
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է այդ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրաքի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հանդիպմանը նշվել է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կառուցված են բարեկամության և փոխվստահության վրա, ընդգծվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարածաշրջանում կայունություն ապահովող հիմնական գործոններից է։

Վերջում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս