Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահի հետ
  Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահի հետ
09:32     07 03 2024    
Պաշտոնական այցով Թուրքիայի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է եղբայրական երկրի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուկ Գյորգյունի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդովը, քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել համատեղ նախագծերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս