Պեսկով. ՌԴ-ն տեղյակ չէ «Զվարթնոցից» ​​ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշումների մասին
  Պեսկով.  ՌԴ-ն տեղյակ չէ «Զվարթնոցից» ​​ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշումների մասին
17:41     06 03 2024    
Ռուսաստանին հայտնի չեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ ընդունվԾ որևէ որոշման մասին, աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով։

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինը» կրթական մարաթոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» սահմանապահներին, ապա, որքան հասկանում ենք, այս հարցով որոշումներ չեն եղել։ Եվ այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում և երկկողմ հարաբերությունների մակարդակով»,- ասել է նա։

Հայկական լրատվամիջոցները հիշեցնում են, որ ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ ռուս սահմանապահներին կոչ էր արել հեռանալ «Զվարթնոց» օդանավակայանից։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը այն մասին, թե ՌԴ ԱԴԾ սահմանապահները պետք է դադարեցնեն աշխատանքը «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիսանում է՝ «պաշտոնական Երեւանի ներկայացուցիչների ոչ բարյացակամ պահվածքի» ևս մեկ օրինակ»։ Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանից որևէ հարցում չի ստացել՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Զվարթնոցի