Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինը» կրթական մարաթոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» սահմանապահներին, ապա, որքան հասկանում ենք, այս հարցով որոշումներ չեն եղել։ Եվ այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում և երկկողմ հարաբերությունների մակարդակով»,- ասել է նա։
Հայկական լրատվամիջոցները հիշեցնում են, որ ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ ռուս սահմանապահներին կոչ էր արել հեռանալ «Զվարթնոց» օդանավակայանից։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը այն մասին, թե ՌԴ ԱԴԾ սահմանապահները պետք է դադարեցնեն աշխատանքը «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիսանում է՝ «պաշտոնական Երեւանի ներկայացուցիչների ոչ բարյացակամ պահվածքի» ևս մեկ օրինակ»։ Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանից որևէ հարցում չի ստացել՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
Zinvor.info