Ինչպես
Zinvor.info-յին հայտնելեն ՊՆ-ից, հանդիպմանը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները և Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, Յաշար Գյուլերը վստահություն է հայտնել, որ երկրների միջև փոխվստահության և աջակցության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ:
Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը հյուրընկալության համար։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները դրական են ազդում բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում։
Հանդիպմանը քննարկվել են՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Zinvor.info