Ղարաբաղյան անջատողականներին հնարավորություն է տրվել շփվել իրենց ընտանիքների հետ
 Ղարաբաղյան անջատողականներին հնարավորություն է տրվել շփվել իրենց ընտանիքների հետ
13:34     06 03 2024    
Փետրվարի վերջին ԿԽՄԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հայազգի անձանց, որոնց մասին տեղեկացրել էր ադրբեջանական կողմը։

Այս մասին Zinvor.info-ն հարցմանն ի պատասխան հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Ըստ տեղեկատվության՝ պահվող անձանց հետ եղել են անհատական հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել:

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների պահման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում այդ անձանց համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապերն իրենց ընտանիքների հետ»,- նշել է Ի. Հուսեյնովան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան   ԿԽՄԿ  


Լրահոս