Միրզոյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 Միրզոյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
09:30     06 03 2024    
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններում համագործակցության հարցերի շուրջ։

Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԱԳ  


Լրահոս