Լրագրող Սարգսյան. Փաշինյանի խաղերը Հայաստանը տանում են դեպի աղետ
  Լրագրող Սարգսյան.  Փաշինյանի խաղերը Հայաստանը տանում են դեպի աղետ
15:06     05 03 2024    
«Հայաստանում գրեթե ամեն ինչպատկանում է ռուսներին, բայց Հայաստանի իշխանությունը հակառուսական խաղեր է խաղում».

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Հայաստանում գազամատակարարման և գազաբաշխման ցանցերը, էլեկտրական ցանցերը, ատոմակայանը, Հրազդանի ՋԷԿ-ը, հանքերը, բանկերը, հեռահաղորդակցության ընկերությունները ամբողջությամբ կամ մասնակի պատկանում են ռուսներին, իսկ երկաթուղին հավատարմագրով փոխանցվել է ռուսներին։ Ռուսաստանը Հայաստանի ապրանքների արտահանման ամենամեծ շուկան է, և ամենամեծ ֆինանսական տրանսֆերտները Հայաստան գալիս են Ռուսաստանում աշխատելու գնացողներից։

Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը՝ վերջին 6 տարիների ընթացքում Ռուսաստանից Հայաստանի հսկայական տնտեսական կախվածությունը նվազեցնելու համար: Հայաստանը չի կարող տնտեսապես լինել մեկ բլոկում և ապահովել իր անվտանգությունը հակառակ դաշինքում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին վեկտորը, սակայն վերջին հայտարարությունները այլ բանի մասին են վկայում: Այս չմտածված խաղերը, չմտածված հայտարարությունները Հայաստանը տանում են դեպի նոր աղետ»,- գրում է Ոսկան Սարգսյանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս