Գաֆարովան և Ժելյազկովը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնումը
 Գաֆարովան և Ժելյազկովը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնումը
11:02     05 03 2024    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Ռոսեն Դիմիտրով Ժելյազկովի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սահիբա Գաֆարովան վստահություն է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը և ընդլայնմանը, այդ թվում՝ խորհրդարանների միջև։

Կարևորելով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա զարգացումը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում՝ Գաֆարովան նշել է, որ մի շարք կառույցներ Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերում են երկակի չափանիշներ: ԵԽԽՎ որոշումը ադրբեջանական պատվիրակության վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտների դրսևորում։

Հանդիպման ընթացքում հյուրը տեղեկացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Գաֆարովա   Ժելյազկով  


Լրահոս