Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է՝ բանակցային փորձագետ Արթուր Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, Հայաստանը արգելափակելու է Կազմակերպության գործունեությունը, ինչը հիմք և հնարավորություն կտա՝ ՀԱՊԿ խորհրդի անդամներին որոշում կայացնել կազմակերպությունից Հայաստանը հանելու վերաբերյալ։
«Իրականում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը միշտ եղել է՝ Բաքվի և Անկարայի ռազմավարության տարրը, քանի որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների սրումը ինքնաբերաբար թուլացնում է հայկական կողմին։ Նրանք (Բաքուն և Անկարան) հիանալի հասկանում են, որ փրկիչ Ֆրանսիայի մասին շքեղ հայտարարությունները անհեթեթություն են։ Նման բան չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի փորձը հստակ ցույց է տվել՝ եվրոպացիները մտադիր չեն մեռնել երրորդ երկրի համար։
Դուրս մղելով Ռուսաստանին՝ Հայաստանը մենակ կմնա ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիայի հետ, սակայն Հայաստանի պոտենցիալ բարեկամներից ոչ մեկն այսօր չի փչացնի հարաբերությունները Անկարայի հետ՝ հանուն Երևանի։
Zinvor.info