Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Եղբայրական երկրի և վստահելի գործընկեր Պակիստանի հետ մեր հարաբերությունների վերընթաց զարգացումը գոհունակություն է առաջացնում։ Կրոնական և մշակութային արմատներով միմյանց հետ կապված մեր երկրները արդյունավետորեն համագործակցում են՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Մենք երախտապարտ ենք Պակիստանին՝ մշական աջակցության և արդար դիրքորոշման համար՝ մեր երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարցում։
Մենք վճռական ենք ավելի ընդլայնելու Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերն ու ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված եղբայրության, բարեկամության, փոխադարձ վստահության և աջակցության վրա։ Հրավիրում եմ Ձեզ այցելել Ադրբեջան՝ շարունակելու մեր քաղաքական երկխոսությունը և կարծիքներ փոխանակելու՝ երկկողմ համագործակցության զարգացման հետագա հեռանկարների շուրջ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ ձեր առաջիկա պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ եղբայրական Պակիստանի և նրա ժողովրդի»։
Zinvor.info