Լոնդոնը կաջակցի Բաքվին կիբերանվտանգության հարցում
 Լոնդոնը կաջակցի Բաքվին կիբերանվտանգության հարցում
14:12     04 03 2024    
Մեծ Բրիտանիան, որն աշխարհում կիբերանվտանգության ծառայությունների առաջատար մատակարարն է, պատրաստ է այդ ոլորտում փորձը կիսվել Ադրբեջանի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում UK Cybersecurity Expo-ի (Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության ցուցահանդես) բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։

«Այն ժամանակ, երբ կիբերհարձակումները ուղղված են կարևոր ենթակառուցվածքներին և սպառնում են մեր տնտեսությանը և հասարակությանը, այդ սպառնալիքների դեմ պայքարը շատ կարևոր է: Ուրախալի է, որ նախագահ Իլհամ Ալիևը կիբերանվտանգության զարգացումը դարձրել է Ադրբեջանի գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Իսկ Մեծ Բրիտանիան, որպես մերձավոր գործընկեր, պատրաստ է կիսվել իր փորձով այս ոլորտում»,- ասել է դեսպանը։

Միջոցառմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության ոլորտի ընկերություններ, որոնք ցուցադրում են իրենց կարողությունները այս ոլորտում և մտադիր են համագործակցություն հաստատել տեղական ընկերությունների հետ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բրիտանիա   Բաքվի  


Լրահոս