Բուլղարիայի խորհրդարանի նախագահը ժամանել է Ադրբեջան
 Բուլղարիայի խորհրդարանի նախագահը ժամանել է Ադրբեջան
10:18     04 03 2024    
Մարտի 4-ին պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Ռոսեն Դիմիտրով Ժելյազկովի գլխավորած պատվիրակությունը։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Ռոսեն Դիմիտրով Ժելյազկովին և պատվիրակության անդամներին դիմավորել է Միլլի Մեջլիսի փոխնախագահ Ադիլ Ալիևը, Միլլի Մեջլիսի Ադրբեջան-Բուլղարիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի պատգամավոր Ռաուֆ Ալիևը և այլ պաշտոնական անձիք։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բուլղարիա   Ադրբեջան  


Լրահոս