Քաղաքագետ Սուրենյանց. ԵՄ-ին Հայաստանը պետք չէ, գլխավորը Ռուսաստանին ու Իրանին դուրս մղելն է
  Քաղաքագետ Սուրենյանց.  ԵՄ-ին Հայաստանը պետք չէ, գլխավորը Ռուսաստանին ու Իրանին դուրս մղելն է
11:55     02 03 2024    
«Եվրախորհրդարանի բանաձևի կամ ընդունված որոշումների կշիռը չպետք է գերագնահատել։ Դրանք խորհրդատվական բնույթ ունեն և պարտադիր չեն: Որպես կանոն, մենք տեսնում ենք, որ այս հանձնարարականներն ընդհանուր առմամբ հիմք չեն դառնում՝ Եվրամիության գործադիր մարմինների քաղաքականության համար»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սակայն, ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ եվրոպացի խորհրդարանականներն ակտիվորեն աշխատում են Հայաստանի հետ, իսկ արևմտյան կառավարություններն աշխատում են Ադրբեջանի հետ, ստորագրում են կոնկրետ փաստաթղթեր և կնքում կոնկրետ պայմանագրեր։ Սա այն դեպքն է, երբ, ցավոք, պետք է նշել, որ Եվրոպայում լավ են հասկացել հայ ժողովրդի մտածելակերպը։ Նրանք նաև հասկացան, որ շատ դեպքերում մենք մտածում ենք ականջներով և ասում այն, ինչ սիրում ենք լսել։

Բայց երկու կետում համաձայն եմ ձեզ հետ. նախ՝ Եվրախորհրդարանի բանաձևում, որտեղ նշվում է, որ հայ-թուրքական սահմանը կարող է լինել նաև եվրոպացի դիտորդների հսկողության տակ, սա կաևոր շեշտադրում է։ Այսինքն՝ պարզ է, որ Եվրամիության հիմնական խնդիրը ոչ այնքան Հայաստանն է, որքան Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից դուրս մղելը»,- ասել է քաղաքագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Հայաստան  


Լրահոս