Թևանին՝ Բայրամովին. Վստահ եմ, որ Ադրբեջանը հաջողությամբ կհյուրընկալի COP29-ի 29-րդ նստաշրջանը
  Թևանին՝ Բայրամովին.  Վստահ եմ, որ Ադրբեջանը հաջողությամբ կհյուրընկալի COP29-ի 29-րդ նստաշրջանը
15:28     01 03 2024    
Մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է` Պանամայի արտգործնախարար Ջանաինա Թևանիի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նախարարները նշել են, որ թեև Ադրբեջանը և Պանաման հեռու են միմյանցից, սակայն հնարավորություններ կան զարգացնելու համագործակցությունը տնտեսական, տրանսպորտային, ներդրումային, էներգետիկ, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում։ Հանդիպմանն ընդգծվել է` միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին պատմել է` COP29-ի 29-րդ նստաշրջանի նախապատրաստման, օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Ջանաինա &ւանին վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը հաջողությամբ կհյուրընկալի COP29-ի 29-րդ նստաշրջանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս