Քննարկվել են ադրբեջանա-բրազիլական հարաբերությունների զարգացման հեռանկարները
 Քննարկվել են ադրբեջանա-բրազիլական հարաբերությունների զարգացման հեռանկարները
11:28     01 03 2024    
Փետրվարի 29-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի և Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների չորրորդ փուլը։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխնախարար Էլնուր Մամեդովը, բրազիլական պատվիրակությունը՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար (նախարարի առաջին տեղակալ) Մարիա Լաուրա դա Ռոշան։

Հանդիպման սկզբում բրազիլացի հյուրը ներկայացրել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված շնորհավորական նամակը՝ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բրազիլիա