Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հոդվածում, որը հոլանդերեն թարգմանել է Իլքանա Յուսիֆովան, խոսվում է Խոջալիում Ազգային հերոս Չինգիզ Մուստաֆաևի և 9-ամյա Լաֆխանում Մահմուդովայի զրույցի մասին։
Լաֆխանում Մահմուդովան, ով ներկայումս ապրում է Գյորանբոյի շրջանի Աշաղը Աղջաքենդ գյուղում, կիսվում է Խոջալուի ողբերգության գիշերվա իր դառը հիշողություններով։ Նա պատմում է այն տառապանքների մասին, որոնք նա և իր ծնողները կրել են ցուրտ, մութ գիշերը` փրկվելով հայերի իրագործած կոտորածից: Նա պատմում է ցրտաշունչ ձնառատ եղանակին անտառում ինը օր մնալու, իր ընտանիքի անդամների տանջալից մահի, նրանց գերեվարման ու խոշտանգումների մասին։ Լաֆխանումն ասում է, որ այդ ցավը այսօր էլ ապրում է նրա սրտում։
Zinvor.info