Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Զեկույցում տեղ գտած հոդվածները Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մի մասն են։ Նրանց բոլոր փաստերը խեղաթյուրված են, կրում են զրպարտիչ բնույթ, բացարձակապես անհիմն են և լուրջ հարցեր են առաջացնում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ապագայի վերաբերյալ։
Ցավոք, այս զեկույցը, որն արտացոլում է արտաքին և անվտանգության քաղաքականության մակերեսային մոտեցում, ցույց է տալիս նաև, թե որքանով են Եվրախորհրդարանի անդամները դարձել պոպուլիզմի պատանդը, ինչպես նաև՝ որքան հեռու են նրանք մեր տարածաշրջանի նկատմամբ ճիշտ ռազմավարական մոտեցում մշակելուց»,- ասել է Հաջիզադեն:
Zinvor.info