Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ։
«Այդ բանաձևը, որն ընդունվել է այն ժամանակ, երբ Գերմանիայում ընթանում են խաղաղ բանակցություններ, և առաջ քաշված անհեթեթ պնդումները լուրջ հարցադրումներ են առաջացնում՝ իսկապե՞ս Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ։ Եվրոպացի պատգամավորների համար, որոնք կոչ են անում դիմել վճռական քայլերի և պատժամիջոցների կիրառել Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պակա՞ս կարևոր են, քան Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է փաստաթղթում։
Ընդգծվում է, որ Հայաստանին զինելու անհրաժեշտության մասին զեկույցում տեղ գտած կարծիքները հստակ արտացոլում են տարածաշրջանում իրավիճակը սրելու և խաղաղ գործընթացին խոչընդոտելու մտադրությունը։
Zinvor.info