Բայրամովն ու Միրզոյանը քննարկել են երկկողմ համաձայնագրի նախագծի կետերը
 Բայրամովն ու Միրզոյանը քննարկել են երկկողմ համաձայնագրի նախագծի կետերը
18:00     29 02 2024    
Փետրվարի 28-29-ը Բեռլինի Բորզիգ վիլլայում (Գերմանիա) բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, բանակցություններում քննարկվել են երկրների դիրքորոշումները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի կետերի վերաբերյալ։

Նշվել է որոշ առանցքային հարցերի շուրջ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը։

Այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը հանդիպել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքի հետ։ Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ կազմակերպելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Միրզոյան  


Լրահոս