Ադրբեջանի ՌՕՈՒ «Աքընջը» անօդաչու թռչող սարքը օդային հետախուզություն է իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՌՕՈՒ «Աքընջը» անօդաչու թռչող սարքը օդային հետախուզություն է իրականացրել.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:14     29 02 2024    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները շարունակում են ուսումնավարժական թռիչքները:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Մինչ ուսումնավարժական թռիչքների մեկնարկը, անձնակազմերը կատարել են անօդաչու թռչող սարքը մարտական պատրաստության վիճակի բերելու գործողություններ:

«Աքընջը» գրոհային անօդաչուները իրականացրել են օդային հետախուզություն սահմանված երթուղիներով, որոշել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները և կատարել այլ առաջադրանքներ։

Մարտական պատրաստվածության բարձր մակարդակը պահպանելու և անձնակազմի անդամների անհատական կարողությունները կատարելագործելու նպատակով անցկացված վարժանքների ընթացքում անօդաչու թռչող սարքերի անձնակազմերը կատարել են բոլոր առաջադրանքները՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌՕՈՒ  


Լրահոս