Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հունգարիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հունգարիան հանդիսանում է Ադրբեջանի մտերիմ բարեկամը և վստահելի գործընկերը։ Փոխվստահության վրա հիմնված ադրբեջանա-հունգարական հարաբերությունների ներկա մակարդակը, որոնք օրեցօր հարստանում են նոր բովանդակությամբ, բավարարվածություն է առաջացնում։
Մենք հատուկ նշանակություն ենք տալիս՝ մեր միջպետական կապերի ընդլայնմանը բոլոր ոլորտներում, ներառյալ մեր ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։ Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ ամրապնդելու Ադրբեջանի և Հունգարիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և հաջողությամբ շարունակելու բազմակողմ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»։