Ալիևը գերմանական ԶԼՄ-ներին բռնել է ստի վրա
 Ալիևը գերմանական ԶԼՄ-ներին բռնել է ստի վրա
10:48     29 02 2024    
Գերմանական մամուլում Ադրբեջանը ներկայացվում է որպես բռնապետական երկիր, որտեղ իբր չի ապահովվում ազատությունը, մարդկանց ձերբակալում են իրենց կարծիքի համար և որտեղ տիրում է բռնապետություն։ Սա բացարձակ սուտ է, և ես ափսոսում եմ դրա համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այդ մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։

Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի մասին միտումնավոր շատ բացասական տպավորություն է ստեղծվում։ «Այս ամենը կարո՞ղ է խանգարել մեր մեր կողմից անցկացվող աշխատանքին։ Ո՛չ։ Մենք աշխատում ենք մեր ժողովրդի, մեր երկրի բարօրության համար՝ լինի դա տարածքային ամբողջականության վերականգնում, թե տնտեսական օրակարգ»,- հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Գերմանիայ  


Լրահոս