Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիեւն ասել է՝ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանն ընդունելու ժամանակ։
«Երեսուն տարվա ընթացքում համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնք իրենց միջազգային հանրություն էին անվանում, ոչ մի քայլ չարեցին արդարությունը վերականգնելու համար։ Եվ երբ մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը, այս երեք երկրները սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Յուրաքանչյուրն օգտագործում էր տարբեր գործիքներ, որպեսզի մեզ դուրս մղի մեր ճանապարհից: Նրանք չէին ուզում, որ մենք ազատագրենք մեր հողերը Երբ անցյալ սեպտեմբերին վերջ դրեցինք անջատողականությանը, նրանք նորից սխալ թույլ տվեցին։ Նրանցից ոմանք դեռ սխալվում են։ Նկատի ունեմ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է նույն կերպ վարվեն. Հակառակ դեպքում իրավիճակն այնպես չի լինի, ինչպես իրենք էին պլանավորել։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն իր տնտեսությամբ, բանակով, լայն միջազգային հարաբերություններով Հարավային Կովկասում առաջատար երկիր է»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info