Իլհամ Ալիև. Ֆրանսիան կրակի վրա բենզին է լցնում և Հայաստանին մահաբեր զենք է մատակարարում
  Իլհամ Ալիև.  Ֆրանսիան կրակի վրա բենզին է լցնում և Հայաստանին մահաբեր զենք է մատակարարում
18:15     28 02 2024    
Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Մյունխենում Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած հանդիպումը կարևոր էր խաղաղ գործընթացին դինամիկա հաղորդելու առումով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այդ մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանն ընդունելիս։

Ընդգծելով, որ Ադրբեջանն աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը, պետության ղեկավարն ասել է. «Այսպիսով, Գերմանիան, ի տարբերություն իր հարևան Ֆրանսիայի, որը, ինչպես ասում են, բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք է մատակարարում, խաղաղ գործընթացում չեզոքություն է ցուցաբերում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Գերմանիա  


Լրահոս