Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի նախագահ Անար Բաղիրովը։
Նա նշել է, որ փաստաբաններն այդ անձանց իրավաբանական օգնություն են ցուցաբերում ոչ միայն պետության հաշվին, այլև պայմանագրային հիմունքներով։
«Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական անկախ ադվոկատուրան ապահովում է յուրաքանչյուրի սահմանադրական և միջազգային իրավունքները։ Իրավաբանական օգնություն ցուցաբերվում է յուրաքանչյուր անձի՝ անկախ նրա կատարած արարքի հասարակակական վտանգավորությունից և ծանրությունից։ Ե՛վ ադրբեջանական հասարակությունը, և՛ միջազգային հանրությունը ականատես են եղել, որ մեր երկրում ցանկացած անձի կարող է մատուցվել բարձրակարգ իրավաբանկան օգնություն։
Այս հարցում մենք բողոքի չենք հանդիպել։ Այդ անձանց հարազատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից որևէ դժգոհություն չկա։ Ընդհակառակը, միջազգային կազմակերպությունները գոհունակություն են հայտնում ձերբակալված հայ անջատողականների իրավունքների ապահովման կապակցությամբ։ Բոլորը տեսնում են, որ ադրբեջանցի փաստաբաններն իրենց մասնագիտական պարտականությունը կատարում են փաստաբանական երդման համաձայն»,- ընդգծել է Անար Բաղիրովը։
Zinvor.info