Քաղաքագետ Կարապետյան. Հայաստանը Ռուսաստանի հետ խոսում է վերջնագրերի լեզվով
 Քաղաքագետ Կարապետյան.  Հայաստանը Ռուսաստանի հետ խոսում է վերջնագրերի լեզվով
13:10     28 02 2024    
«Հայաստանը փոխում է վեկտորը, արտաքին քաղաքական շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք, դեպի հավաքական Արևմուտք, սա նորություն չէ, այս մասին խոսում են միևնույն իշխանությունները, արդյունքում փորձում են շահել Արևմուտքի վստահությունը և հակառուսական հայտարարություններ անել: Նկատի ունենալով Ուկրաինայի և Վրաստանի օրինակը՝ մենք իրավունք չունենք վերջնագրերի լեզվով խոսել այդքան մտերիմ դաշնակցի հետ, կա դիվանագիտություն, որը կարող է հարթել կոպիտ եզրերը»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։

«Ինչ վերաբերում է նրան, թե դեռ կան երկրներ, որոնք իսկապես պատրաստ են բարեկամական հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ, ապա մենք շատերի հետ ունենք բարեկամական հարաբերություններ, կան և՛ դիվանագիտորեն հաստատված, և՛ բարիդրացիական, և՛ բազմավեկտոր հարաբերություններ։ Եթե մենք խոսում ենք ռազմաքաղաքական հարաբերությունների մասին է, և այս համատեքստում նկատի ունենք Ֆրանսիան, ապա ես բազմիցս ասել եմ, որ համաձայնագիր է ստորագրվել Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության, զենքի ներմուծման, այսինքն՝ առքուվաճառքի մասին, ոչ ավելին։ Խոսքն ամենևին էլ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու մասին չէ, հատկապես դաշնակցային։ Եթե ուղիղ պատասխանեմ Ձեր հարցին, ապա պետք է ասեմ, որ ֆրանսիական զորքերը չեն գա կռվելու Հայաստանի տարածքային ամբողջականության և նրա սահմանների անձեռնմխելիության համար։ Նույնը վերաբերում է Իրանին, մեկ այլ բան է, որ երբ մենք գնում ենք Իրանի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելու, մենք այնքան լավ հնարավորություն և շանսեր ունենք Իրանի հետ կնքելու այդ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները, որոնք մինչ օրս քննարկվում են, բայց դրանք իրականություն չեն դառնում»,- հայտարարել է քաղաքագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս