Իլհամ Ալիևն ընդունել է Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակությանը
 Իլհամ Ալիևն ընդունել է Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակությանը
12:33     28 02 2024    
Փետրվարի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարներից կազմված պատվիրակության կազմում են՝ Գերմանա-ադրբեջանական արտաքին առևտրի պալատի գործադիր տնօրեն Թոբիաս Բաումանը, խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ֆալկ Թոմաս Ֆալկը, Uniper Global Commodities SE-ի առաջին փոխնախագահ Ուվե Ֆիպը, Rhenus Group միջազգային տրանսպորտային ընկերության նախագծերի խորհրդի տնօրեն Հենրիխ Քերստգենսը, VNG բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Ուլֆ Հեյթմյուլերը, Rohde&Schwarz-ի տարածաշրջանային վաճառքի տնօրեն Վիկտորյա Գերասիմովան և HHLA International-ի գործադիր տնօրեն Ֆիլիպ Սվինսը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մայքլ-Հարմս  


Լրահոս