Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է՝ միջազգային քաղաքական խորհրդատվության փորձագետ Արա Մանուչարյանը։
«Այսօրվա ճգնաժամերի մեջ ամենամեծ ճգնաժամը անվստահության ճգնաժամն է, և սա մեծ խնդիր է, ոչ ոք ոչ մեկին չի վստահում և չի հավատում։ Հիմա Հայաստանի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին, վաղը կարող են մեղադրել Ֆրանսիային: Ի՞նչ է լինելու հետո, ո՞ւմ են մեղադրելու: Գիտեք, հաջողության է հասնում այն քաղաքական ուժը, որն անընդհատ մեկ ուղղությամբ է շարժվում, իսկ Հայաստանի իշխանությունների զիգզագ քայլերը չեն ամրապնդում վստահությունն ու հարգանքը թե՛ ներսում, թե՛ դրսում։
Ինչ վերաբերում է Զելենսկու այցին, ապա ես վստահ չեմ, որ Զելենսկին կգա Հայաստան: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը կկանգնի ավելի մեծ վտանգի առաջ։ Հայաստանի իշխանությունները չեն երաշխավորում Պուտինի անվտանգությունը, բայց երաշխավորում են Զելենսկու անվտանգությունը, իշխանությունները նույնիսկ չեն հստակեցնում՝ պատրաստ են երաշխիքներ տալ Վլադիմիր Պուտինին Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված, թե ոչ։ Կրեմլի մամուլի քարտուղարը մի քանի անգամ պարզաբանում է պահանջել Հայաստանի իշխանություններից»,- հայտարարել է փորձագետը:
Zinvor.info