Ահա թե ինչպես են ՌՕՈՒ-ի հատուկ ջոկատայինները ոչնչացնում ահաբեկիչներին և անօդաչու թռչող սարքեր օգտագործում
  Ահա թե ինչպես են ՌՕՈՒ-ի հատուկ ջոկատայինները ոչնչացնում ահաբեկիչներին և անօդաչու թռչող սարքեր օգտագործում
11:44     27 02 2024    
2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ անցկացվել են հետախուզական առաջադրանքների կատարման վարժանքներ:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, իրական մարտին մոտ պայմաններում անցկացվող վարժանքների ընթացքում, հատուկ նշանակության ջոկատները, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և նոր մարտավարություն, հակաահաբեկչական առաջադրանքներ են իրականացրել. մասնավորապես, վնասազերծվել է պայմանական հակառակորդի ահաբեկչական խումբը, որը թաքնվում էր բնակեցված տարածքների ենթակառուցվածքային օբյեկտներում:

Բացի այդ, հատուկ ջոկատայինները, օգտագործելով հարձակման անօդաչու թռչող սարքեր, շարքից դուրս են բերել պայմանական հակառակորդի դիտակետերը և երկարաժամկետ կրակակետերը, իսկ շարժական խմբերը անսպասելի ներթափանցում և հարձակում են իրականացրել դիրքերի վրա՝ օգտագործելով աերոզոլային վարագույրը և տեղանքի պաշտպանիչ հատկությունները: Հատուկ ջոկատայինները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցադրել՝ պայմանական ահաբեկչական խմբավորման կողմից գրավված նավը ազատելու և նրա անձնակազմին տարհանելու առաջադրանքներ կատարելիս։

Վարժանքերի ընթացքում առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են:

Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   ՌՕՈՒ  


Լրահոս