Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Անար Ալեքբարովը՝ պետության ղեկավարին տեղեկացնելով հուշահամալիրի մասին։
Նա նշել է, որ հուշահամալիրը բաղկացած է լինելու մի քանի բաժիններից. Այստեղ ներկայացվելո են փաստեր՝ Խոջալուի ողբերգության, Խոջալուի պատմության, աշխարհագրական նշանակության, Խոջալուի բնակիչների կյանքից մինչև ողբերգությունը, ինչպես նաև Խոջալուի շրջանի մակետը, որը հստակորեն ցույց կտա Խոջալուի աշխարհագրական դիրքը:
Հուշահամալիրում կցուցադրվեն Խոջալուի ողբերգության մասին վավերագրական և այլ տեսանյութեր, նյութեր՝ Խոջալուն օկուպացիայից ազատագրելու և հանցագործներին պատժելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, այնպիսի ողբերգությունների պատճառների և հետևանքների մասին, ինչպիսիք են ցեղասպանությունը, դրանց կանխարգելման անհրաժեշտության և մարդու իրավունքները հարգելու կարևորության մասին:
Zinvor.info