Հունգարիայի պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ղեկավարին կոչ է արել շտապ վերադարձնել Ադրբեջանի պատվիրակությանը
 Հունգարիայի պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ղեկավարին կոչ է արել շտապ վերադարձնել Ադրբեջանի պատվիրակությանը
09:40     27 02 2024    
Փետրվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Զոլտ Նեմեթը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին` կապված ձմեռային նստաշրջանում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկելուն նվիրված թիվ 2527 (2004 թ.) բանաձևի հետ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի ևհասարակայնության հետ կապերի բաժնից։

Նամակում նշվում է, որ այս որոշման ընդունումը խարխլել է՝ կառուցողական միջգերատեսչական երկխոսության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների պրակտիկան։ Այս համատեքստում կարծում ենք, որ կազմակերպությանը ադրբեջանական պատվիրակության մասնակցության հարցը պետք է հրատապ լուծվի։

Հունգարիայի պատվիրակության ղեկավար Զոլտ Նեմեթը ԵԽԽՎ նախագահին կոչ է արել՝ քաղաքական խմբերի հետ միասին վճռական քայլեր ձեռնարկել և թույլ տալ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությանը շտապ վերադառնալ աշխատանքի ԵԽԽՎ-ում, ցանկալի է՝ արդեն կազմակերպության ապրիլյան նստաշրջանում։ Նեմեթը վստահություն է հայտնել, որ դա Ադրբեջանին թույլ կտա ոչ միայն պայմաններ ստեղծել Եվրախորհրդի զեկուցողներին երկիր հրավիրելու և նրանց այցը կազմակերպելու համար, այլ նաև հրավիրել Խորհրդարանական վեհաժողովին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկրում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԽԽՎ  


Լրահոս