Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին հոբելյանի առթիվ և մաղթել քաջառողջության, նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի շահ Թուրքիայի։
Թուրքիայի պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար։
Ռեջեփ Թայիբ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին և ժողովրդին՝ Խոջալուի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։
Մեր պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ցավակցության համար։
Զրույցի ընթացքում կրկին նշվել է այն փաստի կարևորությունը, որ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվելուց հետո, իր առաջին պաշտոնական այցը կատարել է հենց Թուրքիա, և ընդգծվել է, որ այս այցը նպաստել է մեր կապերի հետագա ամրապնդմանը։
Մեկ անգամ ևս անդրադառնալով Շուշայի հռչակագրի կարևորությանը, պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել այս հռչակագրի հաջող իրականացման կապակցությամբ։
Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերը կշարունակեն հաջողությամբ զարգանալ և մտքեր են փոխանակել՝ համագործակցության հեռանկարների, հետագա շփումների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Zinvor.info