Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այդ մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ Հիքմեթ Հաջիևը։
«1992 թվականի փետրվարի 25-26-ը Խոջալու քաղաքում Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված՝ ադրբեջանցի խաղաղ բնակիչների դիտավորյալ զանգվածային սպանությունը հանդիսանում է «ցեղասպանություն» և «հանցագործություն մարդկության դեմ»։
Խոջալիում կատարված հանցագործությունները չեն եղել եզակի կամ պատահական արարք, այլ հանդիսանում է՝ Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ զտումների համատարած և համակարգված քաղաքականության և պրակտիկայի անբաժանելի մասը։
Խոջալուի ցեղասպանությունը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում անմեղ խաղաղ բնակչության ամենասարսափելի կոտորածը:
Խոջալուի ցեղասպանությունն իրականացվել է միջազգային հանրության լիակատար լռության և անտարբերության պայմաններում։ Խոջալուի զոհերի վերաբերյալ արդարադատությունը հաստատվել է հենց Ադրբեջանի պետության կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Խոջալուն ազատագրվեց օկուպացիայից, իսկ այս հանցագործության կազմակերպիչների և հեղինակների խումբը շուտով կկանգնի դատարանի առաջ։ Բայց մեզ համար ամենամեծ մխիթարությունը հանդիսանում է այն, որ Խոջալուի փրկվածները և Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի այժմ կարող է ազատորեն, արժանապատվորեն և հպարտությամբ այցելել ոչ միայն ազատագրված Խոջալու, այլ նաև ամբողջությամբ Ղարաբաղ, այդ թվում նաև Արևելյան Զանգեզուր»,- նշել է Հ. Հաջիևը։
Zinvor.info