Էրդողան. Թուրքիան ուս ուսի տված կանգնած է Ղարաբաղում իր եղբայրների հետ
  Էրդողան.  Թուրքիան ուս ուսի տված կանգնած է Ղարաբաղում իր եղբայրների հետ
10:42     26 02 2024    
Թուրքիան ուս ուսի տված կանգնած է Ղարաբաղում իր եղբայրների հետ և վստահորեն առաջ է շարժվում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ Ադանայի կայարանային հրապարակում կայացած հանրահավաքում իր ելույթում հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք մեր պետության շահերը, մեր ազգի պատիվը միջազգային ասպարեզում։ Թուրքիան հաստատուն քայլեր է ձեռնարկում ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային ուժ դառնալու ուղղությամբ։ Ճգնաժամերի լուծման գործում մեր երկրի հիմնական դերը գնալով ավելի է ճանաչվում։ Մենք գտնվում ենք Լիբիայում, Ղարաբաղում»,- ասել է Էրդողանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ղարաբաղ  


Լրահոս