Խոջալուի ցեղասպանությունից 32 տարի է անցել
  Խոջալուի ցեղասպանությունից 32 տարի է անցել
09:45     26 02 2024    
32 տարի է անցել Խոջալուի ցեղասպանությունից: Երկար տարիներ մեր ժողովուրդը խոր վշտով հարգում է հայ վանդալների կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված այս սարսափելի ոճրագործության զոհերի հիշատակը։

Այս տարի առաջին անգամ մենք ոգեկոչելու ենք այդ մարդկանց որպես հաղթանակած ժողովուրդ, և մեզ մխիթարում է այն հանգամանքը, որ նրանց հոգիները երջանիկ են։ Հայրենական պատերազմում մեր հաղթանակը խաղաղություն բերեց այս մարդկանց անհանգիստ հոգիներին։ Մենք այլևս չենք ամաչում, ոգեկոչում ենք նրանց որպես հաղթանակած ժողովուրդ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Հայրենական պատերազմն ավարտվեց մեր փառապանծ բանակի հաղթանակով՝ նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։ 44-օրյա պատերազմի արդյունքում ազատագրվեցին Ադրբեջանի օկուպացված տարածքները, ադրբեջանական հզոր բանակի առաջ անօգնական Հայաստանը ստիպված եղավ կապիտուլյացիայի ակտ ստորագրել։

Խոջալուի ողբերգությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Դեռևս 1991 թվականի հոկտեմբերին քաղաքը պաշարված էր Հայաստանի զինված ուժերի կողմից։ 1992 թվականի փետրվարի 26-ին հայկական զինված ստորաբաժանումները ցեղասպանության ակտ իրականացրեցին Խոջալու քաղաքում, որտեղ ապրում էր յոթ հազար մարդ։

Խոջալուի ցեղասպանության ժամանակ սպանվել է 613 մարդ, տարբեր տարիքի 1000 խաղաղ բնակիչ դարձել է հաշմանդամ՝ հրազենային վիրավորումների հետևանքով։ Սպանվել է 106 կին, 63 երեխա, 70 ծեր: Ութ ընտանիք ամբողջությամբ ոչնչացվել է, 25 երեխա կորցրել է երկու ծնողներին, 130-ը՝ ծնողներից մեկին։ Ողբերգության գիշերը գերի է ընկել 1275 խաղաղ բնակիչ, նրանցից 150-ի ճակատագիրը մնում է անհայտ։

Հիշեցնենք, որ մի շարք երկրների խորհրդարաններ որոշում են ընդունել Խոջալուի ցեղասպանությունը ճանաչելու մասին։

Ինչպես օրերս սոցցանցի իր էջում նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Հայաստանը պետական պատասխանատվություն է կրում Խոջալուի ցեղասպանության և Ադրբեջանի դեմ այլ անօրինական գործողությունների համար։ «Հայաստանը մինչ այսօր ներողություն չի խնդրել Ադրբեջանի ժողովրդից և պետությունից՝ 30-ամյա ռազմական օկուպացիայի և հատկապես Խոջալուի ցեղասպանության համար»,- գրել է Հ.Հաջիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջալու   Ադրբեջան  


Լրահոս