Հատուկ ջոկատայինները պատրաստ են կռվել խիստ ցրտի պայմաններում
 Հատուկ ջոկատայինները պատրաստ են կռվել խիստ ցրտի պայմաններում
09:14     26 02 2024    
Առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ անցկացվել են մարտավարական հատուկ զորավարժություններ՝ «Մարտական գործողությունների անցկացում խիստ ցրտի պայմաններում» թեմայով։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զորավարժությունների շրջանակներում անցկացվել են գործնական պարապմունքներ՝ ուժեղ ցրտի պայմաններում մարտական գործողություններ և փրկարարական աշխատանքներ իրականացնելու, ստորաբաժանումների կառավարման գործում հրամանատարական կազմի գիտելիքների և հմտությունների կատարելագործման վերաբերյալ:

Զորավարժությունների ընթացքում մշակվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են խումբը բարձր լեռներով և զառիթափ լանջերով տեղաշարժելը, պաշտպանության տակ առաջ շարժվելը, դահուկներով շարժվելը և ալպինիստական սարքավորումների օգտագործումը: Բացի այդ, տարբեր վարժանքներ են անցկացվել հատուկ ջոկատայինների մասնակցությամբ գործողություններին, որոնք միշտ պահանջում են տոկունության բարձր շեմ՝ մարմինը ծայրահեղ ցրտերին հարմարեցնելու համար։

Զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինների խմբերը, հստակեցնելով տեղանքի հատակագծում առաջադրանքները, մարտավարական գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի թիկունքում, մասնավորապես՝ հարձակում են գործել այն բարձունքի վրա, որտեղ գտնվում էր պայմանական հակառակորդը։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս