Ազայ Գուլիևը Ֆրանսիային մեղադրել է Հայաստանի ռազմականացման մեջ
 Ազայ Գուլիևը Ֆրանսիային մեղադրել է Հայաստանի ռազմականացման մեջ
17:50     23 02 2024    
Ֆրանսիայի քաղաքականությունը վնասում է առանց այն էլ փխրուն խաղաղությանը Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում։

Նա նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը Հայաստանին ռազմականացնելու քաղաքականություն է վարում՝ խոստանալով Երևանին զենքի մատակարարման նոր գործարքներ։

«Ֆրանսիայի նման քաղաքականությունը միայն վնաս է հասցնում տարածաշրջանում առանց այն էլ փխրուն խաղաղությանը և անվտանգությանը՝ լրջորեն ազդելով [Բաքվի և Երևանի միջև] կարգավորման գործընթացի վրա, և, հետևաբար, պետք է դադարեցվի»,- ասել է նա։

Գուլիևն ընդգծել է, որ ֆրանսիացի խորհրդարանականների Ադրբեջանի դեմ ուղղված պնդումներն անհիմն են և ընդամենը պատրվակ են Հայաստանի ռազմականացմանն աջակցելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազայ-Գուլիև  


Լրահոս