Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այն փաստը, որ հայկական կողմը նման հայտարարություններ է անում Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ վերջերս կայացած ղեկավարների հանդիպումից հետո և դրա համար ընտրել է հենց Ֆրանսիան, խոսում է այն մասին, որ Հայաստանը չի հարգում Գերմանիայի ջանքերը, իսկ Ֆրանսիան շարունակում է բացասաբար ազդել խաղաղ գործընթացի վրա:
Այն պնդումները, թե իբր Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա և չի պահպանում միջազգային իրավունքի սկզբունքները, ոչ այլ ինչ են, քան փաստերի բացահայտ խեղաթյուրում՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով։ Հայաստանը, որը վերջին շրջանում իրականացնում է զանգվածային ռազմականացման քաղաքականություն՝ խախտելով տարածաշրջանում շուրջ 5 ամիս տևած կայունությունը, որպես պատրվակ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերաբերյալ կոչերը և հայկական կողմի անհիմն հայտարարություններին պատասխանները, պնդում է, որ Ադրբեջանը, իբր պատրաստվում է պատերազմի:
Կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը միջազգային տարբեր հարթակներում, զերծ մնաթ խաղաղ հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծված հնարավորությունները՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածելու խաղաղության և համագործակցության տարածքի», - - ընդգծել են ԱԳՆ-ից։