Հայկական սադրանք պայմանական սահմանին. Քելբաջարը կրակի տակ է
  Հայկական սադրանք պայմանական սահմանին. Քելբաջարը կրակի տակ է
15:24     23 02 2024    
Փետրվարի 23-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարկեչարի շրջանի Յուխարը Շորժա բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Յելլիջա գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, իրավիճակի սրումը կանխելու և երկու երկրների պայմանական սահմանին կայունություն ապահովելու նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել։

«Կոչ ենք անում Հայաստանի ռազմական ղեկավարությանը թույլ չտալ պայմանական սահմանին իրավիճակի ապակայունացմանն ուղղված նման սադրանքներ և պատասխանատվության ենթարկել այդ սադրանքներն իրականացնողներին»,- ասվում է ՊՆ հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Քելբաջար  


Լրահոս