Ռազմական փորձագետ Նահապետյան. Ֆրանսիական զենքի մատակարարումները կարող են նոր պատերազմ հրահրել
 Ռազմական փորձագետ Նահապետյան.  Ֆրանսիական զենքի մատակարարումները կարող են նոր պատերազմ հրահրել
14:04     23 02 2024    
«Ֆրանսիայից առաջին անգամ ստացվել են «Բաստիոն» զրահամեքենաներ և չեմ կարծում, որ դրանք կարող են արդյունավետություն ապահովել հակամարտության գոտում գտնվող Հայաստանի համար։ Օրինակ՝ առաջարկել են Ուկրաինային, բայց հրաժարվել են, քանի որ իբր պաշտպանում են ավտոմատնիկ զենքի կրակից, բայց եթե ծանր գնդացիր օգտագործվի, ապա կարող են խփվել»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Հայաստան ժամանած Ֆրանսիայի պաշտպանության նախարարի ուղերձի վերաբերյալ ուզում եմ ասել, որ այստեղ վտանգավոր գործընթացներ են սկսվում։ Հաշվի առնելով նաև՝ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի ծայրահեղ բացասական դիրքորոշումը.

Ֆրանսիան իրականում ոչ թե զենք է տրամադրում Հայաստանին, այլ զենք տրամադրելու իմիտացիա է ստեղծում, ինչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հնարավորություն է տալիս ասելու, որ Ֆրանսիան զինում է Հայաստանին՝ նրա դեմ պատերազմ սկսելու համար։ Ավելին, դա կարող է Ադրբեջանին լիովին լեգիտիմ հիմք տալ ռազմական գործողություններ սկսելու համար։ Այս առումով Ադրբեջանը կարող է կանխարգելիչ հակահարձակման անցնել։

Ֆրանսիայի նպատակն է նաև երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, քանի որ ուկրաինական ճակատում արդեն ամեն ինչ ակնհայտ է, թե ուր են նրանք գնում, վաղ թե ուշ այդ ճակատը կփակվի ՆԱՏՕ-ի պարտությամբ»,- ասել է փորձագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Հայաստան  


Լրահոս