Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել են Արևմտյան Ադրբեջանի համայնքում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքները, թե իբր Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։
«Փաշինյանը պետք է հստակեցնի Հայաստանի տարածքում անջատողական տարրերի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոտնահարող գործունեության և իր երկրի օրենսդրության մեջ ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնությունների պահպանման հարցերը։
Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը, հետևելով Ֆրանսիայի հրահանգին, ընտրել է տարածաշրջանում լարվածություն ստեղծելու ճանապարհը։ Այն, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ զենք է վաճառում Հայաստանին, պաշտպանության նախարարի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների ներկայիս այցը Հայաստան, հիմք են տալիս ասելու, որ Հայաստանը մտադիր է ռազմական արկածախնդրության գնալ հենց այս երկրի դրդմամբ։
Փաշինյանից պահանջում ենք Հայաստանը չվերածել ֆրանսիական խաղերի գործիքի, վերջ դնել զանգվածային սպառազինության քաղաքականությանը, հաշտվել Ադրբեջանի հետ, պայմաններ ստեղծել արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար»,- ընդգծել են համայնքում։