ՌԾՈՒ-երը պատրաստ են վերացնել Ադրբեջանի տարածքային ջրերում առկա սպառնալիքները
 ՌԾՈՒ-երը պատրաստ են վերացնել Ադրբեջանի տարածքային ջրերում առկա սպառնալիքները
12:12     23 02 2024    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտավարական զորավարժություններ են անցկացվել՝ մարտական նավերի ջոկատի և ՌԾՈՒ-ի աջակցության նավերի մասնակցությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, պլանի համաձայն՝ տագնապի ազդանշանով բազավորման կետը լքած նավերը պրակտիկ գործողություններ են իրականացրել՝ մարտական առաջադրանքներ կատարելու համար՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ենթակառուցվածքները պահպանելու և պաշտպանելու վերաբերյալ:

Երկու փուլով անցկացված զորավարժությունների ընթացքում կատարվել են՝ լողացող նավը կալանելու և զննելու, նավթագազատարի հատվածներում պարեկություն իրականացնելու, խարսխված նավի տակտիկական խմբերի կողմից ստորջրյա հակադիվերսիոն պաշտպանության կազմակերպելու, ծովով նպատակակետ անցնելու ժամանակ պայմանական հակառակորդի ստորջրյա և օդային թիրախները ոչնչացնելու խնդիրները:

Զորավարժությունների հիմնական նպատակն է հանդիսանում՝ մեր տարածքային ջրերում վտանգի դեպքում հրամանատարների և շտաբի սպաների համատեղ գործողությունների մշակումը, ինչպես նաև մարտումստորաբաժանումների կառավարման գիտելիքների և հմտությունների կատարելագործումը:

Նշենք, որ մարտավարական զորավարժություններում ներգրավված է ռազմածովային ուժերի 26 նավ և 450 անձնակազմ։

Zinvor.info

Հեշթեգներ. ՌԾՈՒ   ՊՆ  


Լրահոս