Ադրբեջանում Ուկրաինայի նոր դեսպան է նշանակվել
 Ադրբեջանում Ուկրաինայի նոր դեսպան է նշանակվել
09:55     23 02 2024    
Գուսև Յուրի Վենիամինովիչը նշանակվել է Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նշենք, որ Գուսևը նախկինում աշխատել է որպես Խերսոնի մարզի նահանգապետ, իսկ 2020 թվականին նշանակվել է «Ուկրոբորոնպրոմ» պետական կոնցեռնի տնօրեն։ 2023 թվականին Զելենսկին Գուսևին ազատել է այդ պաշտոնից։

Zinvor.info

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ուկրաինա  


Լրահոս