Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին փետրվարի 22-ին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հարթակի ամփոփիչ զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ ասել է՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Նա շատ կարևոր փաստաթուղթ է անվանել՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի դրույթներն աստիճանաբար կյանքի են կոչվում։
«Բայց իրականում մենք միասին կարող ենք ավելի լուրջ արդյունքներ արձանագրել, որպեսզի Հայաստանի քաղաքացիների, այդ թվում գործարարների՝ արժեքների, հարգանքի, տարածքային ամբողջականության վրա հիմնված ավելի լավ կյանքի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման ձգտումները կյանքի կոչվեն»,- ընդգծել է Մարագոսը։
Նա հավելել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Zinvor.info