Սահիբա Գաֆարովան հուսով է, որ Հայաստանը զերծ կմնա սադրանքներից
 Սահիբա Գաֆարովան հուսով է, որ Հայաստանը զերծ կմնա սադրանքներից
14:16     22 02 2024    
Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱԽՎ) 14-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։

«Ադրբեջանի առաջարկը Հայաստանին՝ կարգավորել հարաբերությունները և ստորագրել խաղաղության համաձայնագիր, հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Հայաստանի քաղաքական և ռազմական սադրանքներից ավելի քան երեք տարի հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումը դեռ հնարավոր է»,- ասել է բանախոսը։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Իսկ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում և սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները կարելի է դրական քայլ համարել։

«Հուսանք, որ Հայաստանը զերծ կմնա սադրանքներից, կողմնակալ երրորդ կողմերի ներգրավումից, կհրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ մշտական հավակնություններից, որոնք արտացոլված են նրա Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում, և կշարունակի ուղիղ երկկողմ բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ։ Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության միակ ճանապարհը հարևանների հետ հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»,- ասել է Գաֆարովան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Հայաստան  


Լրահոս