Համայնք. Մակրոնը փորձում է հայերից ավելի հայ լինել
  Համայնք.  Մակրոնը փորձում է հայերից ավելի հայ լինել
12:46     22 02 2024    
Մինչ Հայաստանն ինքն այլևս հրապարակային հայտարարություններ չի անում ղարաբաղցի հայերի վերադարձի մասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսում է այս մասին՝ փորձելով լինել «հայերից ավելի հայ», ինչը անհեթեթ է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մեկնաբանության մեջ։

«Վերադարձը պետք է լինի փոխադարձ, անհրաժեշտ է ապահովել արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց նախնիների հայրենիք՝ Հայաստան։ Այժմ ամենալավ բանը, որ կարող է անել Ֆրանսիան, որն իր անազնիվ մոտեցման պատճառով լիովին դուրս է մնացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից, պարզապես լռելն է»,- ասված է հայտարարությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-Համայնք  


Լրահոս