ԱՄՆ-ն վերահաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման իր հանձնառությունը
 ԱՄՆ-ն վերահաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման իր հանձնառությունը
11:50     22 02 2024    
Միացյալ Նահանգները կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղար Բլինկենը դեռ կարծում է, որ խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել, և նա դա ուղղակիորեն քննարկել է այս երկու երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց միասին աշխատել մնացած խնդիրները լուծելու համար: Մենք կշարունակենք նպաստել խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Ես գիտեմ, որ երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում։ Մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու համար»,- ասել է նա։

Նշենք, որ փետրվարի 17-ին Մյունխենում ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս