Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին
11:25     22 02 2024    
Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անհիմն պնդումները, որոնք նա հնչեցրել է 2024 թվականի փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում՝ միակողմանիորեն պաշտպանելով Հայաստանին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի համար, որը շուրջ 30 տարի չի բարձրաձայնել իրենց տարածքներից վտարված և ջարդերի ենթարկված ադրբեջանցիների ոտնահարված իրավունքները, բացարձակապես անտեղի է խոսել Ադրբեջանի տարածքը ինքնակամ և առանց որևէ բռնության լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Մակրոն  


Լրահոս